ԵՄ-ում հայտարարել են՝ Ռուսաստանը ուժեղ չէ
Աշխարհ
ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել է՝ Ռուսաստանը չունի այն ուժը, որն իրեն վերագրում են, ուստի չի կարողանա հաղթել Ուկրաինական հակամարտությունում: Նրա խոսքերը մեջբերում է LRT-ն։
«Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան ընդունված է կարծել։ Ես Ռուսաստանի մեծ ուժի ոչ մի ապացույց չեմ տեսնում», - ասել է եվրահանձնակատարը։
Կուբիլյուսը նաև Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու միակ միջոցը համարել է Մոսկվայի վրա ճնշման ուժեղացումը և Կիևին օգնության շարունակումը: Նրա խոսքով՝ դիմակայության երեք տարվա ընթացքում «Ուկրաինան ողջ է մնացել», իսկ Ռուսաստանը չի կարողանա հաղթել հակամարտությունում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)