Մակրոնը մեկնաբանել է կնոջ կողմից իրեն ապտակելու տեսանյութը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վիետնամում ինքնաթիռից իջնելուց առաջ կնոջ կողմից իր դեմքը հրելը պարզապես կատակ էր։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Մենք խենթություններ էինք անում և իսկապես կատակում կնոջս հետ։ Սա դարձրել են գեո-մոլորակային աղետ»,- ասել է Մակրոնը։
Երկուշաբթի օրը ֆրանսիական լրատվամիջոցները փորձեցին վերծանել զրույցը, որը ֆիքսվել էր տեսախցիկներով ինքնաթիռի նորաբաց դռան միջով, երբ զույգը կիրակի օրը իջնում էր Հանոյում՝ Հարավարևելյան Ասիայով շրջագայությունը սկսելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ՝ մեկնարկելով իր շրջագայությունը Հարավարևելյան Ասիայում։ Տեսանյութում Բրիժիտ Մակրոնը հրում է ամուսնու դեմքը, նախքան նա կիջներ նախագահական ինքնաթիռից։ Բրիժիտ Մակրոնը որոշ ժամանակ չի երևում, այնուհետև զույգը միասին իջնում է ինքնաթիռից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)