Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան վիրավորներ
Աշխարհ
Մեքենան մխրճվել է Լիվերպուլի կենտրոնում հավաքված մարդկանց բազմության մեջ, որոնք տոնում էին համանուն ֆուտբոլային ակումբի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում (EPL): Այս մասին նշվում է Մերսիսայդի ոստիկանության հաղորդագրության մեջ։
«Մենք ներկայումս արձագանքում ենք Լիվերպուլի կենտրոնում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդագրությունների։ Մեքենան կանգնեցվել է դեպքի վայրում, և մեկ տղամարդ ձերբակալվել է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ներկայումս գտնվում են դեպքի վայրում», – հայտնել են ոստիկանությունից։
The Daily Telegraph թերթը հայտնել է 17 տաժածների մասին։ Միջադեպը տեղի է ունեցել առաջնության շքերթի ավարտից կարճ ժամանակ անց, որի ընթացքում կենտրոնում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ ակումբի խաղացողներին ողջունելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)