Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ «Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է «Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին 

Բայց ո՞վ էր ձեզ ասել, որ գնում ենք... ԵՄ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի գլխավորած իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, եթե այն կարելի է այդպես անվանել, այս ընթացքում մի շարք բնորոշումների է արժանացել ամենատարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից: Տպավորված բնորոշումների շարքում կարելի է առանձնացնել «երկու աթոռի վրա նստելը» կամ «լարախաղացությունը»:

Խոսքը, հասկանալի է, Փաշինյանի ու նրա թիմի արտաքին քաղաքական կողմնորոշման «մանևրների» մասին է: Օրինակներ, ցավոք, շատ կարելի է բերել:

Փաշինյանի նման երերումների ցայտուն դրսևորումներից մեկը, այսպես ասած, «դեպի Եվրամիություն» ընթանալու ուղեգիծն է, որը նա ու իր թիմը ջանում են մեկտեղել Եվրասիական տնտեսական միության մեջ մնալու և «ռեէքսպորտային» եկամուտներ «բռնելու» հետ: Տարիներ շարունակ դրա վրա մի ամբողջ քարոզչաքաղաքական դղյակ են կառուցել: Պետք է նկատել՝ ավազե «դղյակ»: Ավազե, այո: Բայց տապալումը դղրդյունով էր: Դա օրերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երևանյան համատեղ ասուլիսում:

Նախ՝ հիշեցնենք, որ ընդամենը մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Հատուկ ընդգծենք. դրան կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել այդ «ցուցադրությանը», նախագիծն էլ բնորոշեցին որպես անորակ բաժակաճառ...

Հիմա վերադառնանք ասուլիսին: Արարատ Միրզոյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»:

Ահա և վերջ: Բայց այստեղ մի շարք նոր հարցեր են ծագում. օրինակ՝ այն ո՞վ էր, ավելին՝ այն ովքե՞ր էին և ովքե՞ր են, որ տարիներով կոշտուկում էին հանրության լսելիքը, շոյում մարդկանց նուրբ հույզերը, թե՝ «տեսեք, հեսա մտնում ենք Եվրամիություն, քիչ մնաց»: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները ինչպես էին փախցնում հանրության մի մասի հույզերը, թե՝ կգնաք Միլան, մի գավաթ սուրճ կըմպեք, կգաք, ինչ վիզա, ինչ բան...

Բայց, կրկնենք, ընդամենը երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով, կարելի է ասել՝ քարոզչական լայնածավալ արշավի ուղեկցությամբ Փաշինյանի ՔՊ-ն, հպարտ մենության մեջ, ընդունեց սատելիտ կուսակցությունների «նախաձեռնած» ու ստորագրահավաքով ԱԺ մտած (ականջը կանչի «Հայաքվեի» ստորագրահավաքի, որ ավելի շատ ստորագրություն էր հավաքել, բայց այդպես էլ լիագումար նիստի չհասավ նույն ՔՊ-ի ձեռքով) «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի» օրենքը:

Ու հիմա նույն ՔՊ-ի իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկը՝ ԱԳ նախարարը, որը ուղիղ գծով Փաշինյանի արտաքինքաղաքական հանձնարարությունների կատարողն է, Ռուսաստանի ԱԳ նախարարի կողքին կանգնած, անմեղ-չքմեղ տոնայնությամբ ասում է՝ չէ՜, ի՞նչ ԵՄ, ի՞նչ հայտ, ի՞նչ անդամակցել... ա՜յդ էր պակաս: Մի խոսքով՝ չկա նման թեմա, հարցը փակված է:

Դեռ մի քանի ամիս առաջ, երբ հանրայինքաղաքական օրակարգ բերվեց հիշյալ օրինագիծը, ոչ իշխանական մեկնաբանները գրեթե միաբերան նշում էին, որ այն մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից ոչ մեկը ԵՄ-ին իրապես անդամակցելու հետ կապ չունի: Առաջին. խոսքը քարոզչական հերթական հնարքի մասին է, հանրության՝ «դեպի Եվրոպա մղվող» մի մասի բարեհաճ տրամադրությունը շահելու համար: Երկրորդը, որ Փաշինյանի համար ավելի կարևոր էր, իրեն բացահայտորեն սատարող, այսպես կոչված, «արևմտամետ շրջանակների» սիրտը շահելն է, նրանց «փշի-փշի անելն» ու իրենց ծառայելու տիրույթում պահելը: Երրորդը՝ նման հռետորաբանությամբ Ռուսաստանի հանդեպ «մանր անախորժություններ» անելը, թերևս:

Ու մեկ էլ, խնդրեմ, ընդամենը 1-2 նախադասությամբ այդ ամենը «ջրվում» է: Իսկ ջրողն էլ հենց Փաշինյանի ԱԳ նախարարն է: Այսինքն, իրենց՝ օդում հյուսած «դղյակը» հենց իրենց ձեռքով էլ քանդեցին:

Եթե ի մի բերենք Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը, ապա, բացի այն, որ անհարմար ու տհաճ բան է ստացվում, նաև այսպիսի գրոտեսկային պատկեր է ձևավորվում. երկուշաբթի՝ «գնում ենք Եվրամիություն», երեքշաբթի՝ «չէ՛, չենք գնում»... ուրբաթ՝ «վա՜յ, ախր, էդ ե՞րբ ենք ասել, թե գնալու ենք...»: Նման իշխանությանը ո՞վ կարող է լուրջ վերաբերվել կամ լուրջ ընդունել:

Բայց չարաչար սխալվում են նրանք, որ կարծում են, թե՝ վերջ, այս շրխկան բացահայտում-մերկացումով հարցը փակվեց: Այդպես կարծողները երևի լավ չեն ուսումնասիրել Փաշինյանի գործելաոճը: Առաջիկա ընտրությունների շեմին (արտահերթ, հերթական՝ կարևոր չէ) Փաշինյանն ու ՔՊ-ն էլի ու էլի են խաղացնելու «Եվրամիությանն անդամակցելու», այսպես ասենք, քարոզչական գազարը:

Կփորձեն համենայն դեպս: Չնայած, նրանց երևի պետք է հուշել, որ «շպագատ» անելիս ծանր վնասվածք ստանալու հավանականությունը սարսափելի մեծ է... Ու ցավոտ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը
Ամենադիտված