Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ) 2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար 

«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Եղնիկներում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիմի մայրիկի՝ տիկին Նարինեի հետ զրույցը սովորականի նման եմ սկսում։ Խնդրում եմ պատմել որդու մասին։ Արձագանքում է՝ չի ուզում տպավորություն ստեղծել, թե գովերգում ու կատարյալ է դարձնում որդուն։ Եվ խնդրում է ինձ Կիմի սոցցանցի էջն աչքի անցկացնել, որտեղ նրա ընկերների գրառումներն են. դրանք ավելին կպատմեն նրա տեսակի մասին։ Մեկ հայացք այդ գրառումներին, և հասկանում ես, թե որքան են ընկերներն ու հարազատները զգում Կիմի կարիքը։ Հետո տիկին Նարինեի հետ զրուցում ենք որդու մասին։

«Կենսախինդ էր, կամեցող, շատ աշխույժ։ Չափից դուրս պատրաստակամ, ինչի համար ներքուստ նաև մի քիչ վախեցել եմ։ Մտածել եմ, որ այս դարում այդպիսին լինելն իրեն կվնասի, բայց որ այսպես, չեմ պատկերացրել։ Անսահման բարի էր։ Մեկ օր ինձ ասաց՝ ես մեր տանն ուրիշների շահերի պաշտպանն եմ։ Մեր տանը որևէ մեկս չէր կարող ինչ-որ մեկի մասին թեկուզ մեկ բառ ասել, կամ էլ տանից մեկը ներս մտներ և հանկարծ վատ ընդունելությա՞ն արժանանար... Չէր կարող նման բան պատահել։ Այդպիսին է մեր ընտանիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։

Կիմին մայրիկը որպես պարտաճանաչ և ընկերասեր երիտասարդ է բնորոշում. «Ինչ գործ սկսեր, պետք է անպայման ավարտին հասցներ։ Պատասխանատվության մեծ զգացում ուներ։ Սիրում էր զենքը։ Իր հայրիկն էլ մշտապես շեշտում էր՝ տղան պետք է պատասխանատու լինի, զենք սիրի, հայրենիք սիրի, ծնող հարգի։ Կամքի ուժ ուներ փոքր տարիքից, ինչը, ցավոք, մեր օրերում արժեզրկվեց։ 2018-2019 թթ. պապիկը վատառողջ էր, խնամքի կարիք ուներ, Կիմը ուսանող էր Երևանում։ Գիշերով գալիս էր տուն, օգնում մեզ, առավոտյան վեցին արթնանում, որ հասնի իր դասերին և աշխատանքին։ Աշխատավայրում էլ մեկ ժամ շուտ էր հերթափոխ ընդունում, որ մյուս տղան էլ շուտ դուրս գա, քանի որ նա մեկ ուրիշ տեղ էլ էր աշխատում։ Երբ մի անգամ ակնարկեցի, որ իր ժամանակից շուտ է հերթափոխն ընդունում, զարմացավ, թե ինչու եմ նման բան ասում՝ աշխատում է այդ մարդը»։

Մայրիկը մտովի տեղափոխվում է ոչ վաղ անցյալ. «Սիրում էր լողալ Արփայում, ձուկ որսալ, ֆուտբոլ խաղալ։ Երգում էր հայրենասիրական երգեր, կարդում էր Նժդեհ։ Սիրում էր կրկնել հատկապես այս տողերը՝ «Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը։ Հայրենիքին ծառայելը պատիվ է և ոչ պարտականություն»։ Իր հետ միշտ ուներ (նաև ռազմաճակատ տարած ուսապարկում) եռագույնն ու Արցախի դրոշը»։

Կիմը ծնունդով Վայոց ձորի մարզի Արենի գյուղից է։ Մայրը բուժքույր է, հայրը՝ ռազմագիտության ուսուցիչ, զինղեկ։ Սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ «Մեր ընտանիքում միշտ գնահատվել է ուսումը, աշխատանքը։ Չգիտեմ՝ իրեն դա ավելի շատ գենով ենք փոխանցել, թե դաստիարակությամբ, բայց այս ամենն իր ներսում եղել է մանկուց։ Վեց տարեկանում, դեռ նոր-նոր տառաճանաչ, գրել է. «Եթե Մասիսը գրավելու միտք առաջանա, և զինվորներ պետք գան, ես կկռվեմ»»։

Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին Կիմն ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Բայց երազում էր ռազմական բժիշկ դառնալու մասին։ Նույն թվականին զորակոչվել է Հայկական բանակ, ծառայել է Մեղրիում։ Ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի, շնորհակալագրերի և սերժանտի կոչման։ Կիմը վերջին կուրսի ուսանող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ «2016 թվականին՝ Քառօրյա պատերազմի ժամանակ, ցանկանում էր մեկնել Արցախ։ «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմով հագուստներ ստացան, զինվորագրվեցին, բայց չհասցրեցին մեկնել, քանի որ, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց։ Այդ ժամանակվանից գիտեի, որ եթե ռազմական գործողություն սկսվի, Կիմն անպայման պիտի գնա։ Սեպտեմբերի 27-ին Դաշնակցությունն Արամ Մանուկյանի արձանի մոտ ժողով էր հրավիրել, այդ ժամանակ Կիմը դրոշակակիրներից էր։ Ուղիղ եթերով դիտում էի հավաքի ընթացքը, տեսա՝ մեկը դրոշն այնպես ամուր էր բռնել, հայրիկին անմիջապես ասացի՝ դրոշակակիրը Կիմն է։ Հետո երբ կադրը թեքվեց, համոզվեցի, որ նա է։ Այդ օրը զանգեց ինձ, ասաց՝ հիմա ինձ չեն տանում։ Այնքան տխուր էր, որ չէր գնում, ես էլ տղաներին այդ պահին հեռուստացույցով տեսնում էի, և իր դեմքն այնպիսի տխրություն էր արտահայտում, որ լաց եղա։ Հասկանո՞ւմ եք՝ լաց էի լինում, որովհետև որդիս տխուր էր, որ չի մեկնում ռազմաճակատ»։

Օրեր շարունակ Կիմին չի հաջողվում հասնել Արցախ։ Մայրիկը նշում է՝ հրամանատարն ասում է, որ Կիմը չէր համակերպվում այդ մտքի հետ, բողոքում էր, դժգոհում. «Եվ, ի վերջո, հոկտեմբերի 12-ին մեկնեց։ Մինչ այդ իրենք Բյուրականում էին, վարժանքների էին մասնակցում։ Նախորդող օրերին եկավ գյուղ շատ կարճ ժամանակով։ Շատ անհարմար էր զգում իրեն, մեր երեսին չէր նայում։ Կարծես իրեն մեղավոր զգար, որ ինքը մարտի դաշտում չէ։ Ուսուցչի օրը հայրիկին նվիրված տողեր հրապարակեց. «Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցի՛չ, քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»»։

Ծա՞նր էր որդուն բաց թողնելը։ «Լուրերի էպիկենտրոնում էինք։ Պատերազմից եկող լուրերը ստիպում էին կանխել Կիմի գնալը, բայց չենք արել դա։ Իրեն ճանապարհելուց մեզանից որևէ մեկն իրեն որևէ բառ չի ասել։ Միայն մտածել եմ՝ Աստված կտեսնի իր բարությունը, ինչպե՞ս կարող է այն կորչել։ Երբ տուն էր եկել ու կրկին պետք է Բյուրական վերադառնար, մեկնելու օրը շղթան, որից նաև մկրտության խաչն էր կախված, իր պարանոցից հանեց ու իմին գցեց։ Ձեռքը վզովս գցեց, որ նկարվենք։ Մի տեսակ շարժում արեցի, որ չեմ ուզում, երկուսս էլ հասկացանք, թե ինչ ենթատեքստ ունի այդ նկարը, որն առաջին անգամ անհաջող ստացվեց։ Հասկացա, որ ճիշտ չեմ վարվում ու չպետք է տղայիս մերժեմ, կրկին նկարվեցինք։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան զանգահարեց՝ մայր-ծնող, որդիդ զինվոր ա կերթա։ Մինչև հիմա ականջներս այրում են այդ խոսքերը։ Ո՛չ բարև ասաց, ո՛չ ուրիշ բան, միանգամից այդ խոսքերը։ Իսկ ես չասացի՝ հո՞ կերթաս, որդիս։ Խնդրեց, որ բժշկական պարագաներ մեկտեղեմ, որ տանի իր հետ։ Ընկերը եկավ, ասաց՝ բուշլատն էլ է ուզել, ես էլ անգամ արձագանքեցի՝ չեմ ուղարկելու, որ չգնա, բայց, իհարկե, ուղարկեցի, որ չմրսի։ Միշտ մտածում էի՝ վերևում Աստված կա, Կիմն այնքան բարի է, որ իրեն ոչինչ չի լինի։ Գնալու օրը Արենիի խաչմերուկ հասան կեսգիշերին մոտ՝ ժամը 11-12-ի կողմերը։ Իրեր էի դրել, եղբայրն ու հայրիկը տարան, որ ճանապարհեն։ Հայրիկը փորձել էր գրկել, համբուրել, ձեռքը առաջ էր բերել՝ պատերազմ ես ճանապարհում, ամեն ինչի պատրաստ եղիր»։

Հոկտեմբերի 12-ին «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շարքերում Կիմը մեկնեց ռազմաճակատ։ Տարիքով բոլորից փոքրն էր, բայց նշանակվեց ջոկի հրամանատար։ Կիմի կռիվը տևեց մինչև հոկտեմբերի 31-ը։ Այդ ընթացքում նա հասցրեց լինել Մարտակերտում, Մարտունիում, Եղնիկներում, որտեղ էլ անմահացավ՝ Արեգասարի հանդիպակաց բարձունքում ընթացող պաշտպանական մարտի ընթացքում։

Մեկնելուց առաջ Կիմը գրել էր. «Բախտը մեկն է զինվորի՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն»։ «Նա թղթի վրա գրել էր իր անուն ազգանունը, նշել գյուղը, եղբոր հեռախոսահամարը, թուղթը պահել իր մոտ։ Գիտեր, որ դեպքեր են լինում, երբ տղաներին շատ դժվարությամբ են գտնում։ Վարկեր ուներ, բոլորը զրոյացրել էր, նոր մեկնել ռազմաճակատ։ Այսպիսին էր Կիմը։ Նոյեմբերի 1-ն իր հայրիկի ծննդյան օրն է։ Կիմն ընկերներին ասել էր՝ որ չհասցնեմ, կշնորհավորեք հայրիկիս, եղբորս՝ Սոսին էլ կասեք, որ տղայի անունն Արցախ դնի։ Տղային Կիմ անվանակոչեցին»։

Ապրելու ուժի մասին. «Այդ ուժն ինձ Կիմն է տալիս, իր գաղափարները և իր ընկերները։ Իր ընկերները մեզ երբեք մենակ չեն թողնում։ Օր չկա, որ գնանք Կիմի մոտ և չնկատենք, որ նրան արդեն այցելել են։ Իր ընկերների հետ, կարծես, մի մեծ ընտանիք դարձած լինենք։ Ծննդյան օրը գալիս են, գնում ենք Կիմի մոտ, նշում նրա տարեդարձը, երգում են մարտական ընկերները։ Միշտ ասում եմ՝ Կիմն այսպես կցանկանար ու վերջ։ Մեր տունը պետք է լի լինի մարդկանցով, մեր դուռը բաց, ես Կիմի մաման եմ, այլ կերպ չեմ կարող»։

«Նիկոլ Աղբալ յան» ուսանողական միության կողմից, որի անդամն է եղել Կիմ Խաչատրյանը, սահմանվել է ամենամյա անվանական կրթաթոշակ։

Հ. Գ. - Կիմ Խաչատրյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արենիի գերեզմանատանը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվելԳլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար) Գերմանական ստարտափն առաջին անգամ Նորվեգիայից հրթիռ է արձակել տիեզերք Վրաստանի քաղաքացուն մեղադրում են ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախության մեջ. Մանրամասներ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Ամենադիտված