Եվրոպան ցանկանում է զորքեր ուղարկել Ուկրաինա, որպեսզի հետո մասնակցի բանակցություններին. FT
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում են առաջ մղել Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, որպեսզի եվրոպացի առաջնորդները ներգրավվեն ճգնաժամի կարգավորման բանակցություններում: Այս մասին գրում է Financial Times թերթը։
«Սթարմերը և Մակրոնը շարունակում են աջակցել Եվրոպան հրադադարի շուրջ բանակցություններին ներգրավելու և ուկրաինական բարոյահոգեբանական ոգու բարձրացման համար զորքեր ուղարկելու առաջարկին` ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց», - գրում է թերթը:
Նշվում է, որ Գերմանիան այս հարցում ավելի հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում։
«Մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ավելի թերահավատ են, քանի որ ԱՄՆ-ը դեմ է այդ գաղափարին և չի խոստացել «աջակցություն» անվտանգության հարցում»,- գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)