Եվրոպայի հյուսիսը «փորձադաշտ» է Պուտին-Թրամփ «խաղերի համար»․ Wall Street Journal
Աշխարհ
ԱՄՆ ԶՈւ-ն մեծացնում է ներկայությունը Եվրոպայի հյուսիսում՝ ՆԱՏՕ-ի ապագայի և Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի ֆոնին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ հրապարակման՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն դառնա ավելի «մահաբեր», իսկ Եվրոպայի հյուսիսը, որտեղ դաշինքը երկու կողմից դիմակայում է Ռուսաստանին, դառնա փորձադաշտ։
Երեքշաբաթյա զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը միավորվեցին սկանդինավյան և բալթյան երկրների զորքերի հետ՝ կիրառելու պատերազմի հնարավոր սցենարները: Ինչպես նշում է թերթը, զորավարժությունները ունեին երկու նպատակ՝ զսպել «ռուսական ագրեսիան» և ավելի ամուր ինտեգրել դաշնակիցներին Եվրոպայի այս ռազմավարական անկյունում, ներառյալ ՆԱՏՕ-ի նոր անդամներ Ֆինլանդիան և Շվեդիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)