ԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայում կարող է հեղափոխություն լինել
Աշխարհ
Եվրոպայի ժողովուրդը չի ցանկանում գլոբալիստների թելադրանքով ապրել․ նրանք չեն ցանկանում կառավարվել Բրյուսելի կողմից, ուստի հնարավոր է, որ ԵՄ-ում «հեղափոխություն» տեղի ունենա։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը։
«Եվրոպացիները չեն ցանկանում, որ իրենց կառավարեն Բրյուսելը կամ գլոբալիստները, խնդիրն այդ մարդկանցից ազատվելն է։ Կարելի՞ է դա անել առանց հեղափոխության։ Ես չգիտեմ», - ասել է վերլուծաբանը։
Մակգրեգորի կարծիքով՝ ձևավորվող աշխարհակարգը վկայում է Եվրամիության աստիճանական քայքայման մասին՝ անդամ երկրների միջև մի շարք արտաքին քաղաքական հարցերի շուրջ միասնականության բացակայության պատճառով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)