Եվրոպան ունի իր «ինքնասպանների ջոկատը»․ Financial Times
Աշխարհ
Եվրոպայի մի շարք երկրների՝ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու ծրագիրը «ինքնասպանություն է», քանի որ ԱՄՆ-ն պատրաստ չէ իր օգնությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։
«Զորքերի պլանը «ինքնասպանություն է», քանզի այն անիմաստ է առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնության, իսկ վերջինս պատրաստ չէ տրամադրել այդ օգնությունը», - պարբերականը մեջբերում է իր զրուցակցի խոսքը:
Ընդ որում, անանուն ֆրանսիացի դիվանագետը հերքել է այդ ենթադրությունը։ Նրա խոսքով՝ այն «ոչ միայն խիստ չափազանցված է», այլև «լիովին չի համապատասխանում իրականությանը», քանի որ մի շարք երկրներ դեռևս աշխատում են սովորական տեմպերով Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու պլանների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)