Լիվերպուլի շքերթի վթարի հետևանքով չորս մարդ շատ ծանր վիճակում է
Հասարակություն
Լիվերպուլի քաղաքապետ Ստիվ Ռոթերհեմը հայտնել է, որ չորս մարդ շատ ծանր վիճակում է հիվանդանոցում այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել է երկրպագուների բազմության մեջ Պրեմիեր Լիգայի հաղթանակի շքերթի ժամանակ: Իշխանությունները չեն դիտարկում դեպքը որպես ահաբեկչություն, սակայն չեն մանրամասնել, թե ինչպես վարորդը կարողացել է մուտք գործել մեքենայով փակված տարածք:
Ըստ ոստիկանության, միջադեպի հետևանքով մոտ 50 մարդ վիրավորվել է, որոնցից 27-ը տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել երկրպագուների խիտ բազմության մեջ, որտեղ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց՝ նրանց նետելով օդ և որոշներին մեքենայի տակ թողնելով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիյր Սթարմերը շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին՝ արագ արձագանքի համար՝ ընդգծելով, որ «ամեն մարդ, հատկապես երեխաները, պետք է հնարավորություն ունենան իրենց հերոսներին տոնելու առանց նման սարսափի», փոխանցում է Reuters-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)