Ռուսաստանը Նորվեգիային մեղադրել է Շպիցբերգենի արշիպելագը ՆԱՏՕ-ի ծրագրերում ներքաշելու մեջ
Ռուսաստան
Նորվեգիան Շպիցբերգենի արշիպելագը ներքաշում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական պլանավորման ուղեծիր, ինչը հակասում է հյուսիսեվրոպական երկրի միջազգային պարտավորություններին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ մայիսի 12-14-ը արշիպելագում է եղել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ դաշինքի 20 անդամ երկրի մոտ 40 ներկայացուցիչ: Մայիսի 20-ին նորվեգական Boeing P-8 Poseidon հետախուզական ինքնաթիռը վայրէջք է կատարել Շվալբարդի Լոնգյերբիեն օդանավակայանում, որը նախատեսված է բացառապես քաղաքացիական ինքնաթիռների համար։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը այս քայլը համարում է 1920 թվականի Շպիցբերգենի պայմանագրի ոգուն և տառին հակասող։ Համաձայն այս փաստաթղթի՝ Նորվեգիան պարտավոր է չստեղծել կամ թույլ չտալ ենթակառուցվածքների ստեղծում, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան