Եվրոպան անուղղակի մասնակցում է Ռուսաստանի դեմ պատերազմին․ Պեսկով
Աշխարհ
Եվրոպայի երկրները շարունակում են ռազմական օգնություն մատակարարել Կիևին՝ այդպիսով անուղղակիորեն մասնակցելով Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը փոխանցում է RBC-ի թղթակիցը։
«Մենք տեսնում ենք, որ Եվրոպան միջնորդավորված շարունակում է սպառազինությունների մատակարարումները, դրանով իսկ անուղղակի մասնակցություն է ունենում Ռուսաստանի դեմ պատերազմին», - ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ եվրոպական երկրների գործողությունները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մոսկվան դատապարտում է ցանկացած արևմտյան օգնություն Կիևին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)