ԱՄՆ-ը և Թրամփը հավասարակշռված են Ուկրաինայի կարգավորման հարցում իրենց մոտեցումներում․ Պեսկով
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ գնահատել է ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
«Ամերիկացիները և նախագահ Թրամփը շատ հավասարակշռված են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում իրենց մոտեցումներում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարեց, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի կողմից որոշակի զիջումներ է անհրաժեշտ համարում հակամարտության կարգավորման գործընթացում։
Նրա խոսքով՝ նման միջոցներն անհրաժեշտ են մարտերը դադարեցնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան