ԱՄՆ-ի հետ երկխոսությունը չի լինի ի վնաս ՌԴ-ի դաշնակիցների․ Ռյաբկով
Ռուսաստան
ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի երկխոսության զարգացումը չի իրականացվի ի վնաս դաշնակիցների հետ Մոսկվայի ռազմավարական հարաբերությունների: Այս մասին Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ժամանակը ցույց կտա, թե ԱՄՆ նոր վարչակազմի իրական քայլերը որքանով կհամապատասխանեն նրա հռչակագրերին։ Ընդ որում, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության զարգացումը չի կարող և չի իրականացվի ի վնաս BRICS-ի գործընկերների և այլ բարեկամ պետությունների հետ մեր ռազմավարական հարաբերություններին», - ասել Է Ռյաբկովը։
Փոխնախարարը հավելել է, որ BRICS-ի հիմքում «խաղաղության, այլ ոչ թե առճակատման օրակարգն է», ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների կողմից ստեղծված բազմաթիվ ձևաչափերի մասին: Միևնույն ժամանակ, Ռյաբկովը նշել է՝ հիմքեր ունի ենթադրելու՝ ամերիկյան կողմը ավելի լավ է հասկանում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան