Իսրայելի հարձակումները Գազայի վրա խլել են ավելի քան 54,000 կյանք
Քաղաքական
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 54,000-ը, իսկ վիրավորների թիվը՝ 123,000: Կառավարության լրատվական գրասենյակը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է ավելի քան 61,700-ի՝ ներառյալ անհետ կորածները, որոնք ենթադրվում է՝ մահացել են փլատակների տակ, հայտնում է Al-Jazeera-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Գազայում բոլորն են տառապում՝ հիվանդանոցները դադարել են անհրաժեշտ բժշկական պարագաների մատակարարումից և «սարսափելի» վնասվածքների բուժումից՝ իսրայելական շրջափակման և ինտենսիվ հարձակումների պատճառով:
Համաս-ի և ԱՄՆ պաշտոնյաների միջև հակասական տեղեկություններ են շրջանառվում, թե պաղեստինյան խումբը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի վերաբերյալ ծրագիր, սակայն պաշտոնական հաստատումներ դեռ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)