ԱՄՆ-ը հրաժարվել է իջեցնել ռուսական նավթի գնի առաստաղը
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հրաժարվել է G7-ի կոմյունիկեում ռուսական նավթի գնի առաստաղի մասին խոսքեր ներառել Կանադայի Բանֆ քաղաքում կազմակերպության ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկիրների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Financial Times թերթը։
Հեղինակները հայտնել են, որ Կանադան, որը նախագահում է նիստը, առաջարկել է հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ ներառել ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման մասին խոսքերը։
«Սակայն այդ խոսքերը չեն ներառվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի խնդրանքով»,- ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)