Ստամբուլի՝ բանակցությունների համար ընտրությունը խոսում է Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի լավ վերաբերմունքի մասին․ Ֆիդան
Թուրքիա
Ռուսաստանի կողմից Ստամբուլի ընտրությունը՝ որպես Ուկրաինայի հետ բանակցային հարթակ, ցույց է տալիս, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից Ստամբուլի ընտրությունը՝ որպես Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հարթակ, մեզ հնարավորություն է տալիս՝ ասելու, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս մեր հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա այցով Մոսկվայում է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան