Ֆուտբոլիստը խոստովանել է, որ կազմակերպել է մոտ 800,000 ԱՄՆ դոլարի կանեփի ապօրինի ներկրում Բրիտանիա
Սպորտ
Ֆուտբոլիստ Ջեյ Էմանուել-Թոմասը խոստովանել է, որ կազմակերպել է մոտ 60 կգ կանեփի՝ մոտ 800,000 ԱՄՆ դոլար (600,000 ֆունտ) արժողությամբ, ապօրինի տեղափոխումը Թաիլանդից դեպի Միացյալ Թագավորություն, փոխանցում է CNN-ը:
Մեծ Բրիտանիայի Ազգային հանցավորության գործակալության (NCA) տվյալներով՝ Էմանուել-Թոմասը ներգրավել է երկու կնոջ, ովքեր պետք է հավաքեին բեռը Թաիլանդից և տեղափոխեին Բրիտանիա՝ մտածելով, թե տեղափոխում են ոսկի:
Նրանց դեմ մեղադրանքները հանվել են՝ ապացույցների բացակայության պատճառով, մինչդեռ Էմանուել-Թոմասի դեմ դատական գործընթացը շարունակվում է, իսկ նրա դատավճիռը դեռ չի հրապարակվել: Ֆուտբոլիստը, որ խաղացել է նաև «Արսենալում» և «Իպսուիչ Թաունում», կալանավորվել է սեպտեմբերին՝ խաղալով Շոտլանդական «Գրինոք Մորտոն»-ի կազմում, որը հետագայում լուծարել է նրա պայմանագիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)