Ռաուլը հեռացավ «Ռեալից»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պահեստային թիմի՝ «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը որոշել է լքել ակումբը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
47-ամյա Ռաուլը «Կաստիլիայում» աշխատել է 2019 թվականից։
«Ռեալը» հպարտ է, որ մեր թիմի և երիտասարդական ակադեմիայի մարզիչը եղել է ակումբի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը։ Ռաուլը հավերժ կմնա «Ռեալի» բոլոր երկրպագուների սրտերում, և ակումբը միշտ կլինի նրա տունը։ «Ռեալը» մաղթում է Ռաուլին և նրա ընտանիքին ամենայն բարիք կյանքի այս նոր փուլում, – նշված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)