Լիվերպուլում 65 մարդ է տուժել ամբոխի վրա մեքենայի վրաերթի հետևանքով. ոստիկանություն
Աշխարհ
Անգլիական Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը հայտնել է, որ 65 մարդ է տուժել Լիվերպուլում մարդկանց վրա մեքենայի վրաերթի հետևանքով: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կարող ենք հաստատել, որ ընդհանուր առմամբ տուժել է 65 մարդ, նրանցից շատերին հիվանդանոցային օգնություն է անհրաժեշտ եղել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Քարեն Ջոնդրիլը:
Իր հերթին ոստիկանության պետի օգնական Ջոնի Սիմսը հայտարարել է, որ 50 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 11-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ, սակայն բոլորը կայուն վիճակում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)