ԱՄՆ-ն դադարեցնում է ուսանողական վիզաների հարցազրույցները
Աշխարհ
Միացյալ Նահանգների կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները։ Այս մասին հաղորդում է Politico թերթը ՝ հղում անելով կառավարության փաստաթղթերին։
«Վարչակազմը հրահանգում է ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսական հիմնարկներին դադարեցնել ուսանողական վիզայհամար դիմորդների նոր հարցազրույցներ նշանակելը», - ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրասենյակի կողմից հրապարակված հեռագրում։
Լրագրողների կարծիքով, սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Սպիտակ տունը ուսումնասիրում է ԱՄՆ-ում սովորելու համար դիմող օտարերկրացիների սոցիալական ցանցերի պարտադիր ստուգում մտցնելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)