Զելենսկին հաստատել է ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի դեմ համատեղ ահաբեկչություն իրականացնելու մտադրությունը. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի հարվածների մասին իր հայտարարությամբ, կրկին հաստատել է, որ ահաբեկչություն կիրականացնի ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նա կրկին հաստատել է դա և հայտարարել իր հայեցակարգի մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ, որը իրականացնում է մատակարարումներ, ահաբեկչություն կիրականացնեն խաղաղ բնակչության դեմ», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների մասին։ Նա ընդգծել է, որ չի կարող խոսել ծրագրերի և հնարավորությունների մասին, բայց Կիևը մտադիր է «հայելային արձագանք տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)