Մենք ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը՝ որպես տրանսպորտային հանգույց․ ԱՄՆ պետքարտուղար
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է APA-ն։
Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի «ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերին, ինչը կարևոր է Հարավային Կովկասի բարգավաճման համար։ Այս տարի մենք նշում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց», - հավելեց Ռուբիոն։
Ինչպես նշել է Ռուբիոն, վերջին 33 տարիների ընթացքում զարգացած ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը նպաստում է անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում ընդհանուր շահերի առաջխաղացմանը. «Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը՝ համատեղ աշխատելով Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելու ուղղությամբ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)