61 միլիարդ դոլար կամ 0 դոլար. Թրամփը Կանադային տարբերակներ է առաջարկել «Ոսկե գմբեթին» միանալու համար
Աշխարհ
Նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social-ի էջում գրել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս։
«Ես Կանադային, որը շատ է ուզում լինել մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս, ասացի, որ դա նրանց կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ եթե հանրապետությունը որոշի դառնալ «ցանկալի 51-րդ նահանգը», «Ոսկե գմբեթի» օգտագործման արժեքը կկազմի 0 դոլար։
Թրամփի խոսքով՝ Օտտավան քննարկում է այս առաջարկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)