Ուկրաինան 2026 թվականին կմնա առանց արտաքին ֆինանսավորման. Telegraph
Աշխարհ
Ուկրաինան դժվարին իրավիճակում է հայտնվել՝ Արևմուտքի կողմից հաջորդ տարի երկրին աջակցելու տնտեսական պարտավորությունների բացակայության պատճառով։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը։
«Հաջորդ տարվա հետ կապված` կա զգալի անորոշություն։ Չկան պարտավորություններ, որոնք կերաշխավորեին, որ մենք կկարողանանք գոյատևել հաջորդ տարի», - ասել է ուկրաինացի տնտեսագետ Յուրի Գայդայը։
Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ առանց Արևմուտքի օգնության՝ Ուկրաինան կբախվի հսկայական դժվարությունների, քանի որ երկրի բյուջեն կազմում է արտասահմանյան ֆինանսավորման կեսից մի փոքր ավելին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը