Վրաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ՝ Աբխազիան վերականգնել է իր անկախությունը․ Աբխազիայի նախագահ
Աշխարհ
Աբխազիան մտադիր չԷ Վրաստանի հետ բանակցություններ վարել հանրապետության կարգավիճակի հարցի շուրջ և քննարկել իր անկախությունը։ Այս մասին հայտնել Է Աբխազիայի Հանրապետության նախագահ Բադրա Գունբան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանը պետք է հաշտվի այն փաստի հետ՝ Աբխազիան վերականգնել է իր անկախությունը։ Ուստի հանրապետության կարգավիճակի հարցի շուրջ բանակցություններ վարելու ոչ մի պլան չունենք», - ասել է նա։
Միևնույն ժամանակ Գունբան ընդգծել է, որ Աբխազիան ձգտում է խաղաղ գոյակցության բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)