Ռուսաստանում դանակահարության հետևանքով` 5 դեռահաս է զոհվել
Ռուսաստան
ՌԴ Իրկուտսկի մարզի Բայկալսկ քաղաքում գտնվող «Գորնի Բայկալ» այգեգործական միավորման մասնավոր տանը զանգվածային սպանությունը է տեղի ունեցել։ Զոհերը չորս անչափահասներ են, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն տարածաշրջանի հարցերով։
Նախնական տվյալներով՝ երիտասարդներից մեկը դանակով հարձակվել է մյուսների վրա, որից հետո հրդեհել է տունը և մահացել հրդեհի հետևանքով։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «երկու կամ ավելի անձանց սպանություն» և «երկու կամ ավելի անձանց սպանության փորձ» հոդվածներով։
Տարբեր վնասվածքներով չորս տուժած շտապ հոսպիտալացվել է։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան