Սիրիան հերքել է Իսրայելի հետ անմիջական շփումները
Աշխարհ
Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգի ներքին անվտանգության ուժերի ղեկավար Ահմեդ ադ-Դալաթին կտրականապես հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը Իսրայելի հետ ուղիղ շփումներին իր մասնակցության մասին: Այս մասին հաղորդել է սաուդյան «Ալ Էխբարիա» հեռուստաալիքը։
Ըստ ադ-Դալաթիի՝ իսրայելական կողմի հետ ուղիղ բանակցություններին իր մասնակցության մասին տեղեկատվությունը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։
Նա ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետության ժողովրդին, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)