Մեծ Բրիտանիայում թռչող տաքսի են փորձարկել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում Vertical Aerospace-ը փորձարկել է VX4 թռչող տաքսին բաց երկնքի տակ։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
«Մեծ Բրիտանիան իրականացրել է իր առաջին օդային տաքսիի թռիչքը», - ասվում է հրապարակման մեջ։
VX4 էլեկտրական ինքնաթիռի նախատիպը կարող է ուղղահայաց թռիչք կատարել և վայրէջք կատարել։ Փորձնական թռիչքը կատարվել է Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քոթսվոլդս շրջանի վրայով՝ արագություն հավաքելու համար օգտագործելով տեղական օդանավակայանի թռիչքուղին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը