Շվեդիայում հայտարարել են՝ պատրաստ են ՆԱՏՕ-ի հրամանով ռազմածովային ուժերը օգտագործել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Շվեդիան չի թաքցնում իր պատրաստակամությունը՝ Բալթիկ ծովում իր ռազմածովային ներուժը օգտագործելու Ռուսաստանի դեմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը։
Նա նշել է, որ շվեդները Բալթիկ ծովի ջրերում ունեն ՆԱՏՕ-ի համար օգտակար նավարկության հմտություններ, այդ թվում՝ սեփական արտադրության կորվետների, նավակների, սուզանավերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար։
Դեսպանը նշել է, որ շվեդական կողմը ակտիվացրել է համագործակցությունը Բալթյան երկրների հետ. այս տարվա հունվարին Շվեդիան 550 զինծառայողից բաղկացած գումարտակ է ուղարկել Լատվիա՝ որպես ՆԱՏՕ-ի առաջադեմ ցամաքային ուժերի մաս։ Նա ընդգծել է, որ հյուսիսային երկրի ռազմածովային ուժերի փորձը ակտիվորեն օգտագործվում է Բալթյան տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)