Պուտինին «ամեն գնով» խաղաղություն պետք չէ․ Reuters
Աշխարհ
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին «ամեն գնով» խաղաղություն պետք չէ, Reuters-ին ասել է ռուսական բարձրաստիճան աղբյուրը, ով ծանոթ է Կրեմլի բարձր մակարդակի դիրքորոշմանը:
«Պուտինը կցանկանար արևմտյան երկրներից «գրավոր» պարտավորություն ստանալ ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու և այդպիսով պաշտոնապես բացառելու Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությունը դաշինքին», - հայտնել են իրազեկ երեք աղբյուրներ:
Գործակալության աղբյուրները հայտնել են նաև տարածքային հարցում Պուտինի դիրքորոշման «կոշտացման» մասին: Զրուցակիցներից մեկը հավելել է, որ Ռուսաստանը պոտենցիալ ունի տարիներ շարունակ վարել մարտական գործողությունները՝ չնայած պատժամիջոցներին և տնտեսական կորուստներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)