Ամազոն-Ստելանտիս ավտոմեքենաների համատեղ ծրագրի ձախողումը
Գիտություն և Մշակույթ
Ամազոնի և Ստելանտիսի համատեղ SmartCockpit նախագիծը, որի նպատակը ավտոմեքենաներին բարձր տեխնոլոգիաներով հագեցած տնային մթնոլորտ հաղորդելն էր, վերջնականապես փակվում է, հայտնում է Reuters-ը։
Ստելանտիսը հույս ուներ Ամազոնի ծրագրային ապահովման փորձառությամբ մրցակցել Թեսլայի և BYD-ի նման առաջատարների հետ, մինչդեռ Ամազոնի համար սա փորձարկման հարթակ էր՝ հետագա ընդլայնման նպատակով։ Սակայն ծրագիրը չհասավ իր նպատակին՝ ավտոմեքենաներում ինտելեկտուալ հնարավորություններ զարգացնելու հարցում։
Չնայած SmartCockpit-ի փակմանը, ընկերությունները կշարունակեն համագործակցությունը՝ ներառյալ Ամազոնի ամպային ծառայությունների (AWS) կիրառումը և Ալեքսայի պահպանումը որոշ մոդելներում։ SmartCockpit-ի փոխարեն Ստելանտիսը կարող է անցնել այլ ծրագրային հարթակների, ինչպես օրինակ՝ Google-ի Android Auto համակարգին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան