ԱՄՆ-ը սահմանափակումներ է սահմանում օտարերկրյա պաշտոնյաների համար․ Ռուբիո
Աշխարհ
Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ կսահմանի օտարերկրյա պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպայից, ովքեր ներգրավված են արտասահմանում ամերիկացիների խոսքի ազատության սահմանափակման գործում։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այսօր ես հայտարարում եմ վիզայի նոր սահմանափակման քաղաքականության մասին, որը կվերաբերի օտարերկրյա պաշտոնյաներին և այն անձանց, ովքեր մեղսակից են ամերիկացիների գրաքննությանը», - գրել է Ռուբիոն։
Նա նշեց, որ խոսքի ազատությունը կարևոր է ամերիկյան հասարակության համար։ Պետքարտուղարը շեշտեց, որ սա անօտարելի իրավունք է, որի նկատմամբ օտարերկրյա կառավարությունները որևէ լիազորություն չունեն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)