Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել
Աշխարհ
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված նախաձեռնությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Ֆիդանը մայիսի 25-ից 27-ը այցով գտնվում էր Մոսկվայում և նրան ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երեքշաբթի օրը տեղի ունեցան նրա բանակցությունները Լավրովի հետ։
«Այսօր (մայիսի 28-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերջին ջանքերը», -ասել է գործակալության աղբյուրը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը