ՄԱԿ-ը ողջունում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք. Ստեֆան Դյուժարիկ
Աշխարհ
ՄԱԿ-ը ողջունում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մասին հաղորդագրությունները։
«Ես կարծում եմ, որ մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կհանգեցնի հակամարտության ավարտին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան», - ասաց նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։
Դյուժարիկը հավելել է, որ դեռևս տեղեկություններ չունի ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցություններին հնարավոր մասնակցության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)