Գերմանիան կրկին դարձել է Ռուսաստանի թշնամին․ Մեդվեդև
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է , որ Գերմանիան կրկին դարձել է ուկրաինական հակամարտության լիիրավ մասնակից։
«Գերմանիան արդեն իսկ հակամարտության մասնակից է. նրա տեխնիկան և մասնագետները անմիջականորեն կռվում են Ռուսաստանի դեմ։ Եվ սրանք միայն ռազմական մատակարարումներ չեն։ «Ըստ էության, սա լիարժեք, այլ ոչ թե հիբրիդային մասնակցություն է ռազմական հակամարտությանը», - նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ Գերմանիան կրկին դարձել է Ռուսաստանի թշնամին և կրկին մասնակցում է պատերազմին, առաջնորդվելով իր ստեղծած նացիստական գաղափարախոսությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)