Հարավային Կորեայում մեկնարկել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը
Աշխարհ
Հարավային Կորեայում մեկնարել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է Yonhap-ը։
Քվեարկությունը կտևի տեղական ժամանակով՝ 06:00-18:00-ը (Երևանի ժամանակով՝ 01:00-13:00): Հիմնական քվեարկության օրը նշանակված է հունիսի 3-ին: Արտասահմանյան ընտրատեղամասերում վաղաժամ քվեարկությունը տեղի է ունեցել մայիսի 20-25-ը։
Ընտրություններում ամենահայտնի թեկնածուներն են Լի Չժե Մյունը, Կիմ Մուն Սուն և Լի Ջուն Սուկը։ Նրանք բոլորը մտադիր են քվեարկել մայիսի 29-ին։ Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է յոթ թեկնածու։
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 12-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)