ԵՄ-ին խորհուրդ են տվել օգտվել Թրամփի խոցելիությունից
Աշխարհ
Եվրամիությունը պետք է օգտվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոցելիությունից՝ ԱՄՆ դատարանի՝ առևտրային մաքսատուրքերը արգելափակելու որոշումից հետո և մարտահրավեր նետի ամերիկացի առաջնորդին, գրում է հոդվածագիր Ալան Բիթին The Financial Times-ի հոդվածում։
Նրա կարծիքով, Բրյուսելը «վերախմբվելու և քաջություն հավաքելու հիանալի հնարավորություն ունի»։ Հոդվածում ընդգծվում է, որ իրականում Սպիտակ տան օկուպանտը շատ ավելի խոցելի է, «քան նրա արտաքին քաջությունն է հուշում»։
Հոդվածի հեղինակը հավելել է, որ այժմ վտանգված են ավելի կարևոր բաներ, քան ձեռքի պայուսակների կամ նույնիսկ մեքենաների արտահանումը։ «Խոսքը գնում է համաշխարհային առևտրային համակարգի պահպանման մասին»,-պարզաբանել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)