Պուտինը «կրակի հետ է խաղում»․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկուկես-երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը որոշում կկայացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում հետագա մարտավարության վերաբերյալ: Ինչպես նշել է պետության ղեկավարը, այդ որոշումը մեծապես կախված կլինի Ռուսաստանի «պահվածքից»։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Երկու շաբաթվա ընթացքում ես կարող եմ ասել՝ Պուտինը խաբում է մեզ, թե ոչ։ Եթե այո, մենք այլ կերպ կարձագանքենք», - հայտարարել Է Թրամփը։ Նախագահը հավելել է, որ այժմ չի կարող վստահորեն ասել՝ արդյոք Վլադիմիր Պուտինը շահագրգռված է հակամարտության դադարեցմամբ: Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին հայտարարել է, որ Պուտինը, հարվածներ հասցնելով Ուկրաինական խաղաղ քաղաքներին, «կրակի հետ է խաղում»:
Դիվանագիտական ջանքերի համատեքստում Թրամփը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման պատրաստակամության մասին: «Ես կցանկանայի, որ այդ հանդիպումը տեղի ունենար դեռ մի քանի ամիս առաջ» - եզրափայել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)