Գերմանիայում վախեցել են Զելենսկու՝ Բեռլին կատարած այցի արդյունքներից
Աշխարհ
Գերմանական «Սահրա Վագենկնեխտ միություն՝ հանուն բանականության և արդարության» (BSW) կուսակցության առաջնորդ Սահրա Վագենկնեխտը կտրուկ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Բեռլին՝ Բեռլինի և Կիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները անվանելով «հակամարտության համախմբում»։ Նրա խոսքերը մեջբերում է Rheinische Post-ը։
«Դա զենքի հարցով հանդիպում էր, որն ամրապնդեց պատերազմը։ Հանդիպումը ցույց է տալիս, որ Մերցն ու Զելենսկին նույնիսկ չեն ցանկանում լուրջ բանակցություններ վարել: Ավելի շատ զենք, ավելի շատ պատժամիջոցներ, ոչ մի փոխզիջում. սա՞ պետք է Պուտինին ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հարցրել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, եթե Զելենսկին «շարունակի նույն ոգով», Ուկրաինան կկործանվի, և դրա համար պատասխանատվություն կկրի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Վագենկնեխտը նաև Ուկրաինայի զինված ուժերին հեռահար «Տավրուս» հրթիռների փոխանցումն անվանել է «Մոսկվային պատերազմի կոչ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)