ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատրաստ լինի, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան նոր պատժամիջոցներ կիրառեն Մոսկվայի դեմ, եթե մոտ ապագայում առաջընթաց չգրանցվի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հանդիպումից հետո խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համապատասխան հայտարարության մասին, գրում է Sueddeutsche Zeitung-ը։
Ըստ թերթի՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը Վադեֆուլի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է պետքարտուղար Ռուբիոյի հետ։
«Այդ պատճառով մենք այսօր պայմանավորվեցինք, որ սերտորեն կհամակարգենք հաջորդ քայլերը, որպեսզի Պուտինը վերջապես նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Վադեֆուլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)