Կանադայի Մանիտոբայում անտառային հրդեհների պատճառով՝ զանգվածային տարհանումներ են սկսվել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Կանադայի Մանտիոբա պրովինցիայի վարչապետ Վեբ Կինյուն հայտարարել է անտառային հրդեհների պատճառով 17 000 մարդու տարհանման մասին։ Նրա խոսքերը հայտնում է France24-ը։
Տարհանվում է 5000 բնակչություն ունեցող Ֆլին Ֆլոն քաղաքը, ինչպես նաև մի քանի այլ մեկուսացված քաղաքներ և Պիմիչամակ և Պուկատավագա համայնքները: Այս միջոցառումներից տուժածների համար ժամանակավոր կացարաններ կստեղծվեն Մանիտոբայի մայրաքաղաք Վինիպեգում:
«Սա ամենամեծ տարհանումն է, որը Մանիտոբան տեսել է՝ ելնելով մարդկանց մեծամասնության հիշողություններից: Այդ պատճառով՝ մեր կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ նահանգում, որպեսզի մենք կարողանանք արագ արձագանքել այս ճգնաժամին», - ընդգծել է Կինյուն:
Արտակարգ դրության սահմանման ֆոնին՝ զինվորականներն օգնում են փրկարարներին հրդեհների մարման գործում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ