Ղազախստանը կարտադրի ՆԱՏՕ-ի ստանդարտին համապատասխանող արկեր
Աշխարհ
Ղազախստանը ձեռնամուխ է եղել հրետանային զինամթերքի արտադրության նոր գործարանի կառուցմանը՝ համագործակցելով Սինգապուրի գործընկերոջ հետ, հայտնում է Defence blog-ը:
Ձեռնարկությունը կարտադրի ինչպես խորհրդային նմուշի (122 մմ և 152 մմ) արկեր, որոնք առաջվա պես լայնորեն կիրառվում են Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ՆԱՏՕ-ի ստանդարտի (155 մմ): Դա թույլ կտա ապահովել բանակի պահանջմունքներն ու արտահանման մատակարարումները՝ ներգրավելով ամենատարբեր հաճախորդների։
Այս քայլը ձեռնարկվել է երկրի պաշտպանական արդյունաբերության ամրապնդման և սպառազինությունների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով, հատկապես տարածաշրջանում աճող անկայունության և մատակարարման գլոբալ շղթաների փոփոխության պայմաններում: Գործարանը կառուցՄԱՆ ճշգրիտ վայրը դեռևս չի հրապարակվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)