Գերմանիան կֆինանսավորի ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը
Աշխարհ
Բեռլինը մտադիր է ֆինանսավորել ուկրաինական բանակի համար հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Հրատարակությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ Կիևին գերմանական ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորում։ Պարբերականը նշում է, որ մայիսի սկզբին Ուկրաինան արդեն դիմել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանը՝ BARS և AN-196 հարվածային անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև «Ֆլամինգո» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու խնդրանքով։ Բեռլինը հավանություն է տվել Կիևի այս խնդրանքին։
Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ Welt-ի, կազմում է մոտ 400 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)