Կատարի կողմից նվիրաբերված Boeing-ը չափազանց մեծ է․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի կողմից նվիրաբերված Boeing 747-8-ը «չափազանց մեծ» է անվանել, գրում է Guardian թերթը։
Նախագահը չի հստակեցրել, թե արդյոք Boeing-ը կօգտագործվի՝ որպես Air Force One (ԱՄՆ նախագահի պաշտոնական ինքնաթիռ-խմբ․), ասելով միայն, որ ինքնաթիռը գտնվում է ԱՄՆ-ում և վերազինվում է ռազմական չափանիշներին համապատասխան։
Թրամփը նշել է, որ չգիտի ինքնաթիռը անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքների ճշգրիտ արժեքը՝ ենթադրելով, որ դա «ավելի էժան» կլինի, քան նմանատիպ նոր ինքնաթիռ կառուցելը։
ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ամերիկյան Boeing ավիաարտադրողին ներկայիս նախագահական ինքնաթիռի փոխարինումը ձգձգելու համար, որը շահագործվում է 1990-ականների սկզբից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)