Հայտնի են Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի վթարի մանրամասները
Աշխարհ
Հարավային Կորեայում կործանված պարեկային ինքնաթիռի անձնակազմը թռիչք-վայրէջքի վարժանքներ էր անցկացնում, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ավիացիոն ոլորտի աղբյուրներին։
«Պարեկային ինքնաթիռը թռիչք-վայրէջքի պարապմունքներ էր անցկացնում և հանկարծակի կործանվել է»,- ասել է Պոհանգի և Գյոնջու օդանավակայանի աշխատակիցը։
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ինքնաթիռը զորավարժություններին ժամանել է Ջեջու կղզուց, և որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։
Պոհանգում գտնվում է Կորեայի Հանրապետության ռազմածովային ավիացիոն հրամանատարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)