Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարումների մասին հարցին Մերցը մեկ նախադասությամբ է պատասխանել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել Ուկրաինային հեռահար Taurus հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Նրա խոսքերը հայտնել է ZDF հեռուստաալիքը։
«Իհարկե, դա լիովին հնարավոր է»,- ասել է կանցլերը։
Սակայն նա նշել է, որ դրա համար կպահանջվի Գերմանիայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստում։ Մերցը նաև նշել է, որ այսօր Բեռլինը մեծացնում է Կիևին իր ռազմական աջակցությունը և կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջոցով։
«Այն, ինչ կարելի է անել վստահելի իրավական հիմքի վրա, կանխատեսելի է և հնարավոր»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)