Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ՝ իշխանությունը լեգիտիմացնելու համար. փորձագետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ իր իշխանությունը օրինականացնելու համար։ Այս կարծիքը կիսել է Կիպրոսից ժամանած լրագրող Ալեքս Խրիստոֆորուն X սոցիալական ցանցում։
«Հնարավոր պատճառներից մեկն այն է, որ դա Զելենսկին տալիս է իրական լեգիտիմություն»,- գրել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ Թրամփի ներկայությամբ հանդիպումը կնշանակի, որ Ռուսաստանը ճանաչում է Զելենսկու նախագահությունը։ Խրիստոֆորուն կարծում է, որ այս կերպ ուկրաինացի քաղաքական գործիչը ցանկանում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ ինքը Ուկրաինայի համար լավագույն տարբերակն է՝ «ընտրություններով կամ առանց ընտրությունների»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)