Պետք է սպասել Ուկրաինայի պատասխանին․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԶԼՄ-ներին կոչ է արել չբարձրացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի տապալման հիպոթետիկ հնարավորության հարցը, այլ սպասել Կիևի պատասխանին հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպում անցկացնելու Մոսկվայի առաջարկին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես հիմա նման հարցն անտեղի եմ համարում։ Պետք է սպասել ուկրաինական կողմի պատասխանին», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է վարվել Ռուսաստանը, եթե Ուկրաինան խզի բանակցությունները հունիսի 2-ին։
Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է արել, «որտեղ ամեն ինչ միանգամայն հստակ ձևակերպվել է և ներկայացվել բանակցային գործընթացը շարունակելու մեր առաջարկը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան