Թուրքիայում տեղադրված ՆԱՏՕ–ի ռադարները կաշխատեն տարվա սկզբին
Թուրքիա
Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ այս տարվա սկզբից Թուրքիայի հարավ–արևելյան շրջանում տեղադրված ՆԱՏՕ–ի ՀՕՊ համակարգի մաս կազմող արագ արձագանքման համակարգը կգործարկվի այս տարվա սկզբին։
Ռադիոլոկացիոն կայանի գործարկմանը նեգատիվ արձագանք է տվել Ռուսաստանը, որում իր դեմ ուղղված լուրջ սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ–ի կողմից Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման ֆոնին։
Ըստ ռուսական կողմի՝ Միացյալ նահանգները հրաժարվում է իրավական երաշխիքներ տալ, որ Եվրոպայում ՆԱՏՕ–ի կողմից ՀՕՊ համակարգերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։
Բացի այդ, Իրանում համոզված են, որ ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղված են իր հրթիռների դեմ, որոնք օգտագործվելու են Իսրայելի պաշտպանության համար։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)